Խոսք
Հայկ Մանասյան. «Լևոնը ճիշտ էր»
Ես հասկացա, որ Լևոնը ոչ թե ճիշտ էր, այլ դեռ էն գլխից ասում էր ճիշտը, աշխարհքաղաքական իրադրությունը, գերհզորների խաղերը, մեր ազգային հույզերի և լարերի վրա մեր իսկ հիմարացած վիճակը և այլոց կողմից շահագործումը։
Լևոնը ճիշտ էր, որովհետև ասաց ճշմարտությունը, որ գոյություն ուներ բանակցային կուլիսներում։
Իսկ հիմա լևոնականության մասին։
Լևոնականությունը գաղափարական մի տրամպլին է, որից սկսում ես, բայց որով չես շարունակում, այլ ճախրում ես իրատեսության, պետականության, աշխարհքաղաքական բևեռների մեջ հավասարակշռվելու տարածքներում։
Ու իմ հասկացած Լևոնականությունը, իմ ընկալած այդ տրամպլինը որպես դառը ճշմարտություն՝ հետևյալն է.
Արցախը Հայաստան է, բայց ոչ Հայաստանի Հանրապետություն։