«  Հունվար 2021  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

«Հայկական խնջույք» փոստային բացիկը

«Հայկական խնջույք» փոստային բացիկը

Ռուսական կայսրությունում փոստային շրջանառության համար նախատեսված ներկայացվող «Հայկական խնջույք» բացիկը տպագրվել է 20-րդ դարասկզբին Թիֆլիսում` Խաչատուր Մարտիրոսյանցի տպարանում և շատ տարածված է եղել՝ մասնավորապես հայկական միջավայրում: Գունազարդված տարբերակով (ի դեպ գույների ոչ այնքան ճիշտ ընտրությամբ) այս նույն բացիկը տպագրվել է նաև Ստոկհոլմի «Գրանբերգ» հրատարակչության տպարանում` Համաշխարհային փոստային միության բացիկների շարքի շրջանակներում:

Ներկայացվող պատկերում տեսնում ենք ընտանեկան մի խնջույք՝ որն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել Թիֆլիսի հայկական թաղերից մեկի բակում: Այս առումով ստորև մեջբերենք հայերի ընտանեկան կյանքի վերաբերյալ մի հետաքրքիր դիտարկում, որն արել է 19-րդ դարի գերմանացի ճանապարհորդ Ավգուստ ֆոն Գակստգաուզենը:

«Ինձ հայտնի չէ մեկ այլ ազգ, ում մոտ ընտանեկան կապերը այդչափ ամուր և սերտաճած լինեն, ինչպես հայերինը: Քիչ չեն դեպքերը, երբ ութսունամյա նահապետի մոտ առանց ընտանիքների առանձնացման ապրում են ընդհուպ մինչև երեք սերունդ: Ոչ ոք այստեղ չի տնտեսում միայն իրեն համար. ողջ իրենց աշխատածն ու շահույթը` այդ ամենը ներդրվում է միայն ընտանիքի ընդհանուր կարիքների համար: Կան անգամ գերդաստաններ, որտեղ ընտանիքը կազմված է 40-50 անձերից, իսկ առանձին ընտանիքների տրոհումը փաստացի սկսվում է արդեն թոռների օրոք» (Август фон Гакстгаузен. "Закавказский край. Заметки о семейной и общественной жизни". СПб, 1857):

Ռուբեն Շուխյան