«  Փետրվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Яндекс.Метрика

Հայրապետյան. «Ներկա ազգակործանները ոչ թե եկել էին, որ երկիրը նախկիններից փրկեին, այլ եկել էին, որ առոք-փառոք ապրեին»

Հայրապետյան. «Ներկա ազգակործանները ոչ թե եկել էին, որ երկիրը նախկիններից փրկեին, այլ եկել էին, որ առոք-փառոք ապրեին»

Երբ ասում եմ տգետ եք, շատերը վիրավորվում են։ Իսկ ինչպե՞ս չասես տգետ, երբ երկիրը աղետի հասցրած իշխանության հասցեին ինչ-որ տգետ, որը հավաքել է իր նման տգետների ու լսարան է շինել, մինչեւ հիմա ասում է` ինչ անի իշխանությունը, երբ ընդդիմությունը չի թողնում, որ աշխատեն։ Կամ` իշխանությանը մեղադրելով, պարտադիր մեղադրում են նախկիններին, որ հանկարծ չասեն` ծախված։ 
Այ ձեր հոր Աստծուն մատաղ, նախկինների մեղավորության պատճառով էր, որ պատահական մեկը դուրս եկավ փողոց, ղժղժաց, շատերիս ուղեղը լվաց, թեեւ շատերի ուղեղը վաղուց լվացել էին ներկաները, ու նստեց ղեկին։ Նստեց ու ավելի թափով սկսեց նախկինների սխալները կրկնել ու ավելին` եղածը ոչնչացնել ու ավերել։

Երբ մի տգետ ասում է, որ երեսուն տարի առաջ հողերը արդեն հանձնել էին, դե ինչ անի հոգեկանը, ուզում եմ ման գալ ու մի երկիր գտնել, որտեղ այդ երկրի քաղաքացին կարող է նման կերպ արտահայտվել։ Չեմ գտնում։ Հետո ասում են, թե ինչու եմ ասում տգետ։ Մեղմ եմ ասում։ Որովհետեւ ներկա ազգակործանները ոչ թե եկել էին, որ երկիրը նախկիններից փրկեին ու երկիրը շենացնեին, այլ եկել էին, որ երկիրը ծախեին ու իրենք առոք-փառոք ապրեին։ Ու հիմա ինչ կատարվում է, տգետները արդարացնում են ազգակործան իշխանություններին, կրկին մեղադրելով նախկիններին, այն դեպքում, որ սրանց ոչ նախկինների հետ կարող ես համեմատել, ոչ նախկինների նախկինների, սրանք աննախադեպ ազգակործան պատուհաս են, որ մինչեւ վերջնականապես երկիրը չհանձնեն թշնամուն, չեն հեռանա։ Այլ խնդիր է, որ ազգադավերը նախկինների անունները տալով իրենց շահեկան դիրքերից են խոսում։ Հարմար է սեփական սխալները բարդել նախկիներին...

Թուրքական ապրանքների ու առեւտրականի հոգեբանության տեր մարդիկ եկել են ու երկիրը թուրքական ապրանքների հետ են փոխանակում։ Ու երբ ուզում ես ման գալ մի պետություն, որ կապիտուլյատների իշխանությանը երկրորդ անգամ կարող էր ընտրել, չես գտնում, որովհետեւ աննախադեպ տգետները մեր տունը քանդեցին, ու շարունակում են քանդել։ Ու մենք ամաչում ենք ասել, որ մեր կողքին ապրում են տգետներ, որոնք աղետ են բերել մեր երկրի ու պետականության գլխին։

Ու աղետալի վիճակում երկիրը թողնել արյունաքամ լինի, ամեն մեկը իր կաշին փրկի ու իր օրվա հացը կուլ տա ու համարի ամեն ինչ հրաշալի է, ոչ այլ ինչ է, քան դավաճանություն սեփական երկրի հանդեպ։ Ինչին որ ազգովի մասնակից ենք։ Մասնակից ենք, որովհետեւ ոչ կարողանում ենք երկիրը փրկել, ոչ էլ կարողանում ենք առաջ շարժվել։ Չորս տարի, երկիրը մաս-մաս վաճառած իշխանության հախից եկող չկա, որովհետեւ հացկատակների բանակը վերազինել են, իսկ երկրի պաշտպանությունը քանդել։

Ու այսքանից հետո ուզում եք, որ մեզ դրսերում լավ վերաբերվե՞ն, մենք մեր հետ լավ չենք վերաբերվում, մեր հարեւանները մեզ ինչպե՞ս վերաբերվեն։

Արթուր Հայրապետյան