Կարեվոր
Հայրենիք է վերադարձել երեք ռազմագերի
Երեկ՝ մայիսի 4-ին, «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ինքնաթիռը, որով Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել երեք հայ ռազմագերի, որոնք գերեվարվել էին ռազմական գործողությունների ավարտից հետո։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը։
«Հայաստան են տեղափոխվել են 3 գերի, դա բացառապես Ռուսաստանի կառավարության, Պաշտպանության նախարարության և Ռուստամ Մուրադովի ջանքերի շնորհիվ է եղել»,– նշել է Ավագյանը։
Ըստ Sputnik Ադրբեջանի` Ադրբեջանն ազատ է արձակել Ռոբերտ Վարդանյանին, Սամվել Շուխյանին և Սեյրան Թամրազյանին։