«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

ՀՀ ԱԳՆ-ն քննադատել է Չմիավորման շարժման գագաթնաժողովի՝ ԼՂ վերաբերյալ ձևակերպումները

ՀՀ ԱԳՆ-ն քննադատել է Չմիավորման շարժման գագաթնաժողովի՝ ԼՂ վերաբերյալ ձևակերպումները

Բաքվում կայացած Չմիավորման շարժման պետությունների և կառավարությունների ղեկավարների 18-րդ գագաթաժողովում ընդունված Եզրափակիչ փաստաթղթի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձևակերպումները հակասում են Շարժման հիմքում ընկած սկզբունքներին։ Այս մասին նշված է փաստաթղթի վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

 Հայտարարության մեջ ասվում է.

«Հայաստանի Հանրապետությունը ուշադիր հետևում է Չմիավորման Շարժման շրջանակներում տեղի ունեցող զարգացումներին, ներառյալ՝ 2019 թվականի հոկտեմբերի 25-26-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացած Չմիավորման Շարժման պետությունների և կառավարությունների ղեկավարների վերջին գագաթաժողովի աշխատանքներին։ Մենք դատապարտում ենք այն հանգամանքը, որ գագաթաժողովը հյուրընկալող և Շարժման ներկայիս նախագահող Ադրբեջանը ևս մեկ անգամ նախընտրեց չարաշահել իր անդամակցությունը Շարժմանը՝ Գագաթաժողովի Ամփոփիչ փաստաթղթում առաջ մղելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խեղաթյուրող, ծայրահեղ կողմնակալ պնդումներ։

Ունենալով դիտորդ-պետության կարգավիճակ Չմիավորման Շարժման մեջ՝ Հայաստանը չէր կարող որևէ կերպ ներգրավվել կամ հավանություն հայտնել գործընթացին, ինչը բացահայտորեն ցուցադրում է հյուրընկալող պետության՝ հարթակը չարաշահելու մանիպուլյատիվ մտադրությունը։ Հայաստանը ափսոսանք է հայտնում, որ Ամփոփիչ փաստաթղթի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձևակերպումները հակասում են Շարժման հիմքում ընկած սկզբունքներին։

Ադրբեջանում և Արցախում հայերի նկատմամբ զանգվածային վայրագություններ իրականացրած Ադրբեջանի իշխանությունները, որոնք հետևողականորեն վարել են անհանդուրժողականության և ատելության քաղաքականություն, այդ թվում՝ հայերին սպանության համար դատապարտված ոճրագործների հրապարակային հերոսացման միջոցով, որոնք շարունակաբար ռազմական ագրեսիայի փորձեր են ձեռնարկել Արցախի դեմ, ուղղակի և անմիջական պատասխանատվություն են կրում Արցախի ժողովրդի էքզիստենցիալ անվտանգությանը սպառնացող ռիսկերի ստեղծման համար: Նրանք ևս մեկ անգամ ցուցադրեցին իրենց մոտ հանձնառության բացակայությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ընթացող խաղաղ գործընթացին՝ ներկայիս բանակցային գործընթացը խաթարելու նպատակով գործի դնելով «համաժողովային առուծախի» իրենց փորձը: Հայաստանը վճռականորեն աջակցում է Արցախի ժողովրդի անօտարելի իրավունքներին՝ ազատորեն որոշելու իրենց քաղաքական կարգավիճակը՝ առանց սահմանափակման և հարկադրանքի, ազատորեն ապահովել իրենց տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը: Հայաստանը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխավորը:

Հայաստանը կոչ է անում Չմիավորման Շարժման անդամ պետություններին ցուցադրել պատասխանատվություն և հարգանք բանակցությունների նկատմամբ և գործել խաղաղ գործընթացի ոգուն, տրամաբանությանը և ուղուն համահունչ՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ Կանոնադրության և Հելսինկյան Եզրափակիչ ակտի վրա, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման առանցքային սկզբունքներից մեկը հանդիսացող ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի վրա»: