Կարեվոր
ՀՀ ԱԳՆ. Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց
ՀՀ ԱԳՆ մամուլի պոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց։
Նշենք, որ այսօր ԱԺ–ում իր ելույթի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ պատերազմի կանխարգելումը միանշանակ պետք է ենթադրեր հայկական կողմի հրաժարում ԼՂ կարգավիճակից ու Շուշիից` հավելելով, որ այդ եզրակացությանն է հանգել վերջին 2 տարվա ընթացքում բանակցային հնարավոր փաթեթներն ուսումնասիրելով, որոնցի ոչ մեկը, նրա խոսքով, այդպես էլ չի իրականացվել։