«  Հունվար 2025  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

«Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկն էլ բանակի հզորությունն է»

«Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկն էլ բանակի հզորությունն է»

«Քաղաքականությունը՝ քաղաքականություն, մենք պիտի ձգտենք խաղաղության, բայց խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկն էլ բանակի հզորությունն է, ռազմական ուժը, որը ես դիտում եմ ոչ թե պատերազմի գործոն, այլ՝ խաղաղության գործոն»:

Լևոն Տեր-Պետրոսյան, 1997թ.

1992 թ. հունվարի 28-ին ՀՀ առաջին  նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով ստեղծվեց ՀՀ պաշտպանության նախարարությունը, որի ենթակայությանը հանձնվեցին երկրում եղած ուժային կառույցներից որոշակի ստորաբաժանումներ` մասնավորապես, ներքին գործերի նախարարության պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և ՀՀ զինվորական կոմիսարիատը: 

Եթե չլիներ ժամանակին կատարված հավաքագրման, ճշտման աշխատանքները, կադրերի պատրաստությունը և կամավորական ջոկատների կազմակերպումը, ապա չէր ստացվի կյանքի կոչել այդ համազգային նշանակության ռազմավարական նախագիծը: