«  Փետրվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Яндекс.Метрика

Եղիշե Կիրակոսյան. «ՀՀ-ն իր ինքնիշխան տարածքից դուրս ականներ չի տեղակայել»

Եղիշե Կիրակոսյան. «ՀՀ-ն իր ինքնիշխան տարածքից դուրս ականներ չի տեղակայել»

Հայաստանն ականներ չի տեղադրել իր ինքնիշխան տարածքի սահմաններից դուրս։ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով բանավոր լսումների  ժամանակ հայտարարել է ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նրա խոսքով, Ադրբեջանը նման հայտարարություններով «իր չարաշահումներից ուշադրությունը շեղելու հերթական փորձն է անում»։

Եղիշե Կիրակոսյանը նշել լ է, որ Ադրբեջանը միշտ հայելային արտացոլման մարտավարություն է կիրառում՝ Հայաստանը միջնորդություն է ներկայացնում, դրան հետևում է Ադրբեջանը։

«Այսօր, երբ Հայաստանը միջնորդություն է ներկայացրել հումանիտար ճգնաժամի հետ կապված միջանկյալ միջոցների կիրառման համար, որի պատճառը հայ բնակչությանը խեղդամահ անելու շարունակական փորձերն են, Ադրբեջանը փորձում է համարժեքության կեղծ տպավորություն ստեղծել»,- հավելել է նա։

Հայաստանի ներկայացուցչի խոսքով, ականները, որոնցից բողոքում է Ադրբեջանը, հավաքվել են Հայաստանի ինքնիշխան տարածքից, որը օկուպացվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից 2022 թվականին։

Եղիշե Կիրակոսյանը դատարանի դահլիճում հայտարարեl e՝ Ադրբեջանը շարունակում է ուժի կիրառմամբ օրեցօր նոր հողեր պահանջել ՀՀ-ից․ «Ադրբեջանը շարունակում է հայազգի ռազմագերիներին և քաղաքացիական անձանց պահել իրենց երկրում, ոտնձգություններ կատարել հայերով բնակեցված հողերի նկատմամբ և այդ հողերում էթնիկ զտում իրականացնել։ Նա փորձում է իր կողմից էթնիկ զտման փորձերն արդարացնել՝ մեղադրելով խաղաղապահ ուժերին իրենց աշխատանքը կատարելու համար»։

Ադրբեջանի հայցը ոչ անկեղծ է ու ոչ իրական: Ելնելով բանավոր ելույթներից` Հայաստանը, հարգանքով դատարանին, խնդրում է ամբողջապես մերժել Ադրբեջանի կողմից միջանկյալ միջոցների հայցը»,- ասել է Կիրակոսյանը:

Հիշեցնենք՝ հունվարի 30-ին Հաագայի դատարանը լսել է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի:

Հայաստանը միջազգային դատարանից պահանջում է հրատապ միջոց կիրառել և պարտավորեցնել Ադրբեջանին՝ բացել արդեն մեկուկես ամիս փակված Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտի ազատ, երկկողմ տեղաշարժը, ինչպես նաև անհապաղ վերականգնել էներգիայի մատակարարումը։ Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է, թե ինչ վտանգի առջև են կանգնել Արցախի հայերը։

«Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, Լեռնային Ղարաբաղի հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները կամ մնալ այնտեղ և սովամահ լինել», - հայտարարել է Կիրակոսյանը՝ շարունակելով. - «Նախագահ Ալիևը դա հստակ է դարձրել: Նա բացահայտ պահանջել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը հեռանան: Նա պնդել է, որ Ադրբեջանի հիմնական պարտքը հայերին իրենց հողերից վտարելն է: Նա ասել է, որ հայերեն ոչ մի երգ չի երգվելու, և որ այսուհետև ադրբեջաներենն է իշխելու այդ հողում», - նշել է Կիրակոսյանը։

Հայկական կողմը, հարցի հրատապությունը հաշվի առնելով, խնդրել է հնարավորինս արագ արձագանքել իր դիմումին։