ՀՀ ՊՆ-ն` աղմկահարույց տեսանյութի մասին. 2021 թվականի մայիսի 17-ին
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:
Տեսանյութում ադրբեջանցիները հարձակվում են հայկական զինվորականի վրա, նսեմացնում ու հարվածում են նրանց։
«Հայտնում ենք, որ միջադեպի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն: Պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու բոլոր հանգամանքների բացահայտմանը և համապատասխան իրավական հետևանքների կիրառմանը»: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ Տեղեկատվության ստուգման կենտրոնը հաղորդել էր, թե տարածվող տեսանյութը իբր առնչություն չունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ...
Ներողություն ենք խնդրում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ապատեղեկատվությունը ակամա տարածելու համար: