ՀՀ քաղաքացիների մասին տեղեկություն ստանալու համար գործում է ԱԳՆ թեժ գիծ
ԱԳՆ թեժ գիծ է բացել այսօր Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ տեղեկություն ստանալու, ինչպես նաև օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Գործում է Ֆիքսված հեռախոսահամար՝ +374 60 620 111 և բջջային հեռախոսահամար+374 55 620 111։ Վերջին հեռախոսահամարով կարելի է կապ հաստատել նաև WhatsApp և Viber հավելվածներով։ Էլ-փոստի հացեն է` hotline@mfa.am
Հիշեցնենք, որ այսօր գիշերը Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։
Սիրիայի մի քանի շրջաններում նույնպես ավերածություններ են եղել, զոհեր ու վիրավորներ կան։
Երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
Երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում 4 հայ է զոհվել` մայր ու որդի, 2 հայ ` ամուսիններ, մահացել են Թուրքիայի Մալաթիա քաղաքում։
Նշենք, որ այսօր Երևանի ժամանակով 14։24–ին և 14։36–ին, Թուրքիայում ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է Սիրիայում և Հայաստանում, ինչպես նաև լիբանանյան Բեյրութում և իրաքյան Բաղդադում:
Ղազախստանի հարավում երկուշաբթի 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Որոշ բնակավայրերում 2-3 բալ ուժգնությամբ ցնցումներ են զգացվել, հայտնում է Ղազախստանի ԱԻՆ սեյսմոլոգիական փորձարարական և մեթոդական արշավախումբը։
«Երկրաշարժի էպիկենտրոնը Ղազախստանի Ալմաթի քաղաքից 628 կիլոմետր դեպի արևմուտք է։ Երկրաշարժի էներգետիկ դասը կազմում է 11,7 մագնիտուդ։ Երկրաշարժի ուժգնությունը՝ MPV 5,4, խորությունը՝ 5 կիլոմետր»,- ասվում է հաղորդագրության մեջ։