«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

ՀՀ զորամասերից մեկում 18-ամյա զինվոր է վիրավորվել. վիճակը ծայրահեղ ծանր է

ՀՀ զորամասերից մեկում 18-ամյա զինվոր է վիրավորվել. վիճակը ծայրահեղ ծանր է

 Հայաստանի զորամասերից մեկում ծանր վիրավորում է ստացել18-ամյա զինծառայող։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Դեկտեմբերի 8-ին, ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.): Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

Հիշեցնենք` նոյեմբերի 7-ին, ժամը 04:20 սահմաններում, դարձյալ ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետում, զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով մահացու հրազենային վիրավորում էր ստացել ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ, 2001թ. ծնված Գրիգոր Սահակի Վարդանյանը:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, ԱՀ ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի արձակած կրակոցից զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող 19-ամյա Գոռ Էդուարդի Մարտիրոսյանը :