«  Հոկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Հիվանդանոցում կորոնավիրուսից 1 ամսական երեխա է մահացել. Հիվանդ 17 երեխա կա. երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է

Հիվանդանոցում կորոնավիրուսից 1 ամսական երեխա է մահացել. Հիվանդ 17 երեխա կա. երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հոկտեմբերի 29-ին այցելել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոց և ծանոթացել մանկական Covid բաժանմունքում բուժում ստացող երեխաների առողջական վիճակին:

«Փոքրիկներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ վերակենդանացման բաժանմունքում են , 6 բալիկի վիճակը գնահատվում է ծանր՝ թթվածնակախյալ են, և 9 երեխա գտնվում է կայուն ծանր վիճակում։ Այս 17 երեխաներից 15-ի մայրերի մոտ ևս հաստատվել է Covid-19»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Արմեն Մուրադյանը:

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքում  մեկ ամսական երեխայի մոտ այսօր առավոտյան գրանցվել է կենսաբանական մահ, հայտնել է  Երեւանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

«Փոքրիկը ընդունվել էր բուժհաստատություն հոկտեմբերի 19-ին, արհեստական շնչառության սարքին միացվել էր հոկտեմբերի 26-ին:
Երեխայի մոտ առկա է եղել կորոնավիրուսային վարակ»: