«  Մարտ 2021  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Հօդս ցնդեց Գյումրու «հեքիաթային» ծրագիրը. Aravot

Հօդս ցնդեց Գյումրու «հեքիաթային» ծրագիրը. Aravot

Գյումրեցիներին օդային տրանսպորտ խոստացող «Արմոն» ՍՊԸ-ի տնօրեն Խաչատուր Սարգսյանը, որը ծնունդով գյումրեցի է, սակայն երկար տարիներ բնակվում է Աֆրիկայի Տանզանիայի Միացյալ Հանրապետությունում, Գյումրու քաղաքապետարանին դիմում է ներկայացրել՝ խնդրելով սառեցնել իր ներդրումային ծրագիրը։ Այս մասին այսօր՝ մարտի 4-ին Aravot.am-ին տեղեկացրել է Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը՝ պատասխանելով  հարցին, թե կա՞ն գործարարներ, որոնք հրաժարվել են ներկայացրած ծրագրերից։

Օդային տրամվայներ խոստացող այս ծրագիրը, որը կոչվում էր «Սքայ Գյումրի», ի սկզբանե հումորի թեմա դարձավ գյումրեցիների համար, հատկապես, երբ իմացան, որ հեղինակը Այրարատի մարզում կոկորդիլոսաբուծարան կառուցելու համար ծրագիր ներկայացրած նույն անձն է։