Խոսք
Հովիկ Չարխչյան. «Դու էլի չիմանաս, թե ինչու եղածը տվեցիր հողին»
Լուսանկարը՝ Hetq.am-ի
Հողին հանձնես, հետո հողին հանձնես, հետո էլի հողին հանձնես, հողը հագենա, հողը լիանա, հողը զարմանա քո զոհաբերման համար, բայց դու էլի չիմանաս, թե ինչու եղածը տվեցիր հողին։ Արյունդ դառնա պղտոր, արյունդ դառնա թանձր, արյունդ հոսի ու չլերդանա, դու վիրակապ չգտնես վերքդ փակելու համար։
Դու չճանաչես ինքդ քեզ, դու երես թեքես քեզանից, դու զղջաս քո ամեն ապրած օրվա համար ու չվստահես հիշողությանդ, չհավատաս, որ եղել ես ուրիշ, որ նահանջել ես, բայց չես պարտվել, ընկրկել ես, բայց չես հանձնվել, խոցվել ես, բայց չես մեռել։ Իմանաս չիմացածդ։ Հաղթես ինքդ քեզ։ Հաղթես ուրացողին...