Հունահայոց թեմը հայ գերիների հարցով դիմել է Հունաստանի վարչապետին
Հայ առաքելական եկեղեցու Հունաստանի թեմի (Հունահայոց թեմ) առաջնորդական տեղապահ տեր Խորեն վարդապետ Առաքելյանը հայ գերիների հարցով դիմել է Հունաստանի վարչապետ Կիրյակոս Միցոտակիսին։ Դիմումի նկարը նա հրապարակել է ֆեյսբուքում։
«Այսօր գրություն ուղարկեցի Հունաստանի վարչապետ տիար Կիրյակոս Միցոտակիսին` հայ գերիների շուտափույթ և անվնաս վերադարձի գործում կարելի միջնորդություն անելու խնդրանքով: Հուսանք, որ մեր եղբայրները ողջ և առողջ շուտով կվերադառնան տուն»,-գրել է նա։
Նշենք, որ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել ենք առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չենք կարողացել պարզել: Էլ չեմ նշում վկայությունների, զանգերի և այլ ապացույցների հիման վրա հավաքագրվող տվյալները:
Առանձին փաստահավաք գործունեություն ենք իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի: