Պաշտոնական
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով որոշման նախագիծն ընդգրկվեց ԱԺ քառօրյայի օրակարգ
«Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշման նախագիծն ընդգրկվել է Ազգային ժողովի՝ վաղը մեկնարկելիք քառօրյա նստաշրջանի օրակարգ:
Եթե օրակարգում փոփոխություններ չլինեն, ապա ակնկալվում է, որ նախագիծը խորհրդարանականները կքննարկեն քառօրյայի վերջին օրը: