ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի հայտարարությանը քրեորեն հետապնդելի արարք է
Քաղաքական մարմնի ներկայացուցիչը երեկ գլուխ էր գովում, որ ինքն է ծեծել ՀԱԿ ակտիվիստին, եւ հպարտանում էր, եւ դա հետեւեց Ազատության հրապարկում տեղի ունեցած այն հանրահավաքին, որտեղ ինքը հպարտանում էր, որ իշխանությանը դեղին քարտ է ցույց տալիս։ Լավ է, որ դեղին քարտ են ցույց տվել, որովհետեւ կարմիր քարտը կնշանակի՝ պետք է գլուխ գովանք ինչի՞ն։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի այն հայտարարությանը, որ ինքն է ծեծել ՀԱԿ ակտիվիստին։
Քոչարյանն ասաց, որ դա քրեորեն հետապնդելի արարք է եւ պատկան մարմինները պետք է անմիջապես արձագանքեն։
Հարցին՝ սա հետեւա՞նք է, Քոչարյանը պատասխանեց․
«Ի՞նչ հետեւանք, սա կոնկրետ գործողություն է, որը բռնություն է պարունակում։ Հետեւանքով որ նայենք, կգնանք մինչեւ Տիգրան Մեծի ժամանակները»,-ասաց Քոչարյանը։