«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

« Ի՞նչ է պետք անել, որ քաղաքացին ապատեղեկատվությունն ու խեղաթյուրումը տարբերի լրագրողական բարեխիղճ աշխատանքից»

« Ի՞նչ է պետք անել, որ քաղաքացին ապատեղեկատվությունն ու խեղաթյուրումը տարբերի լրագրողական բարեխիղճ աշխատանքից»

Նախկին քաղաքական համակարգի հարատևման գործում մեծ դեր են խաղացել մեդիան ու կուսակցությունները։ Հայաստանը «ծուռ հայելիների թագավորության» վերածելու հարցում դրանց դերը թերագնահատելն ուղղակի անհնար ա։ Ու, թերևս պատահական չի, որ նախկինների առաջին գործը մեդիա ռեսուրսներ ձեռք բերելն ա։ Իհարկե, նրանք ներսից գիտեն մեդիա-ձեռնածությունների ռազմավարությունն ու մարտավարությունները, տեխնոլոգիաները և ռեսուրսներին տիրապետելով կարծում են, թե հնարավոր կլինի իրողություններն իրենց հարմար դիտանկյունից ներկայացնել, փոխել իրերի դրությունը, խեղաթյուրել իրականությունը։ Հենց սենց էլ վարվեցին Քոչարյանը, ՀՀԿ-ից պոկված «Անտանտ» ( ։) ), թե ինչ այլ միություն։ Շուտով կլինեն նաև նման նպատակներ ունեցող նոր կուսակցություններ։ Մեկն արդեն գիտեմ, էլի կլինեն։

Ճիշտ ա, նրանք հաշվի չեն առել, որ քաղաքական հին համակարգի վերադարձի համար մեդիան քիչ ա, պետք ա նաև իրենց ձեռքերում գտնվող արդարադատության ու իրավապահ համակարգեր և ֆինանսական միջոցների գերկենտրոնացվածություն հենց իրենց ենթակայության տակ։ Բայց գրառումս դրա մասին չի, այլ թե ի՞նչ տեղեկատվական դաշտում ենք մենք ապրելու առաջիկայում։ Ի՞նչ շանսեր ունեն իրապես անկախ լրատվամիջոցները։ Գոյություն ունե՞ն արդյոք այդպիսիք։ Եթե չկան, ապա հնարավո՞ր է, արդյոք, նմանների գոյությունը։

Որոշ հաշվարկներով նորմալ գործարկվող ու ընթերցվող վիրտուալ մեդիա ունենալու համար տարեկան նվազագույնը 20-30 մլն դրամի ծախս ա անհրաժեշտ։ Իմ պատկերացումներով լիովին ինքնաբավ լինելու համար ֆինանսավորման երկու հնարավոր աղբյուր կա՝ ընթերցողների բաժանորդագրությունը և առանց որևէ պարտադրանքի տրվող գովազդը։ Հայաստանի ներկա սոցիալ-տնտեսական պայմաններում կայուն գործունեության համար բաժանորդագրության վրա հույս դնելը չգիտեմ, թե որքանով ա ողջամիտ։ Իսկ գովազդով գոյությունը պահելու համար երկու պայման ա պետք՝ գործարար շրջանակ, որը գովազդի կարիք ունի և պայմաններ, որ վիրտուալ մեդիայով արվող գովազդը արդյունավետ լինի, ինչն էլի կապված ա բնակչության վճարունակ պահանջարկի, այսինքն՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի հետ։ Եթե նույնիսկ էս պայմանները լինեն, կա՞ն, արդյոք, համապատասխան հարթակներ ու ձևավորված մշակույթ, որ գովազդով գոյատևող ազատ մեդիա տեղի ունենա։

Կարելի ա՞ արդյոք պնդել, որ քանի դեռ ՀՀ բյուջեով նախատեսվում ա 4-5 տոկոս տնտեսական աճ (ըստ էության դա նույնիսկ աճ չի, այլ հետընթաց), մեդիա դաշտում մեր՝ Հայաստանի Հանրապետության հպարտ և ոչ այնքան հպարտ քաղաքացիների գլխին հիմնականում գարշահոտ աղբ են թափելու։ Եվ էս դեպքում ի՞նչ ա պետք անել մեդիագրագիտությունը բարձրացնելու ուղղությամբ, որ յուրաքանչյուր քաղաքացի կամ գոնե նրանց մեծամասնությունը ապատեղեկատվությունն ու իրականության խեղաթյուրումը տարբերի լրագրողական բարեխիղճ աշխատանքից։

Հետաքրքիր ա կարծիքներ լսել։

Սուրեն Սահակյան