«  Սեպտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

«Ինչո՞ւ է  հասարակությունը հանգիստ-սովորական վերաբերվում գլխավոր մեղավոր-պատասխանատուի ինքնամաքրման փորձերին»

«Ինչո՞ւ է  հասարակությունը հանգիստ-սովորական վերաբերվում գլխավոր մեղավոր-պատասխանատուի ինքնամաքրման փորձերին»

Մեր պետության անկման, պարտության թերևս ամենագլխավոր պատճառներից մեկը այս հարցի պատասխանի մեջ է։
Ինչու է  հասարակությունը հանգիստ-սովորական վերաբերվում՝ գլխավոր մեղավոր-պատասխանատուի ինքնամաքրման փորձերի նպատակով, ՊԲ երկու նախկին հրամանատարների նկատմամբ մեղադրանքին։

1998թ․-ից սկսած Ռոբը, Սերժը, հետո Նիկոլը, (իսկ այլ դաշնակները դեռ 91թ․-ից) ու նրանց ենթակա պրոպագանդիստները ժողովրդի գլուխը լցրել են, թե առաջին պատերազմը հաղթել են իրենք, (բայց իրականում խելոք հրամաններ կատարող հլուհնազանդ ենթականեր էին), հաղթել են գերբնական ուժով ռեմբո գեներալները, իսկ այդ ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատար Լևոն Տեր-Պետրոսյանը տեղյակ չէր ու զբաղված էր «ծաղկուն սովետը» քանդելով։

Ու հիմա էդ նույն կեղծիքն ու սուտը, որպես զենք ներկա աղետաբերը կիրառում ա , իրեն արդարացնելու համար, իսկ իր նախորդ երկու աղետաբերները, որ այս թատրոնում ստացել են ընդդիմության դերը, եթե համարժեք արձագանքեն, կստացվի, որ Լևոնի շնորհիվ էր հաղթանակը, իսկ իրենք ժամանակին էդ նույն կեղծիքի ու դավաճանության շնորհիվ են եկել իշխանության ու ստի դոզան ավելացնելով՝ պետության կենսական շահերի հաշվին մնացել իշխանության: Դե սա էլ ասում ա․ «ախպեր ես մոդեռատոր էի, ինձնից ինչ եք ուզում, դուք չէիք ասում, որ պտի գեներալները հաղթեին, Արցախի ղեկավարությունը հաղթեր, չեն հաղթել,, հենա դրանց բռնում եմ»։

Իսկ դաշնակ սոուսով համեմված այս սիամական եռյակի ֆինանսն ու մեդիան, ժողովրդին թույլ չի տալիս հարցնել, թե այ ընկեր գնայիր ձեր տունը մոդեռատոր աշխատեիր, որ տիկնոջդ, փոխվարչապետիդ, Աժ ղեկավարիդ, ԱԱԾ պետիդ ուղարկում էիր, վերջիվերջո դու գնում էիր <<շտաբ-բունկեռ>>, մանկապարտեզի ֆոտոսեսիայի համար էր, թե որպես գերագույն գլխավոր հրամանատար որոշումներդ, ղեկավարումդ ու պատասխանատվությունդ իրագործելու։

Անխոս Վազգենը, Սյամոն ու մնացածը դուխով, ուժեղ տղեք էին, բայց նրանց օգտակարությունը կսահմանափակվեր աննշան հերոսություններով, խելառ դիվերսիոն մակարդակի, եթե նրանց գլխին չլիներ արժանի գերագույն գլխավոր հրամանատար, թիկունքը ապահոված, ստրատեգիան ընտրած, ընթացքն հաշվարկած ու պլանավորած խելացի ղեկավար, որ արդեն գլոբալ մակարդակով , թե հարձակումն էր համաձայնեցրել, թե պետք եղած ժամանակ նահանջը, թե Շուշիի, թե մնացած տարածքների ազատագրումն էր ապահովել, վերջիվերջո մեր հաղթանակը, իսկ Վազգենին, Սյամոյին ու մնացածին մնում էր գործի 20 տոկոսը գետնի վրա կատարել որպես հրաման։
Ցավոք հետագայում նրանց թվաց, թե իրենցից էր կախված 80 տոկոսը ու երբ Վազգենին նաև համակեց առաջինը լինելու միտքը, երկիրը գնաց անկման։

Էս ամենը նաև ապացուցեց հենց Սամվել Բաբայանը , որ ոչ պակաս կարևոր պաշտոն էր զբաղեցնում 2-րդ պատերազմի ժամանակ, բայց  արդեն երկու տարի ա արդարանում-պատմում ա, թե ինչու իր մի հատ կազմակերպած հակագրոհը մի փոքր քաղաքապետի պատճառով ձախողվեց։ Այնինչ պետք էր պարկեշտություն ընդունելու, որ առաջին պատերազմում, մի ղեկավարի ժամանակ-շնորհիվ իրենք հաղթող, ռուսի հետ հավասար սեղան նստող գեներալն էին, իսկ երկրորդ պատերազմում, մեկ այլ ղեկավարի ժամանակ-շնորհիվ մանկական արդարացումներ փնտրող, ձախողված գեներալներ։

Մեկ այլ տխմարություն էլ էնա, թե պարտվեցինք , քանի որ էս պատերազմում Մոնթեներ, Վազգեններ ․․․ չկային։
Կային տասնյակներով, բայց ինչպես պատմությունն է ցույց տալիս բոլոր ժամանակներում ու տեղերում հերոսները կարող են դրսևորվել միայն ուժեղ, խելացի ու շնորհաշատ ղեկավարի առակյության դեպքում։

Հայկ Կարապետյան