«  Ապրիլ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Ինքնաթիռը ժամանել է առանց գերիների

Ինքնաթիռը ժամանել է առանց գերիների

Ադրբեջանից հայ ռազմագերիներ այսօր չեն վերադարձել։ Ինքնաթիռը եկել է առանց գերիների։ Տեղեկությունը հայտնեց «Էրեբունի» օդանավակայանում աշխատող Sputnik Արմենիայի թղթակիցը։ 

«Էրեբունի» օդանավակայանում հավաքված գերիների ծնողները խիստ բարկացած են։

 Չվերադարձված գերիների ծնողները շարժվում են ՊՆ՝ միանալու անհետ կորած զինվորների ծնողներին։ Նշենք,որ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցներն արդեն 12 ժամ է չեն կարողանում շենքից դուրս գալ. անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները շրջափակել են ՀՀ ՊՆ-ի շենքը։

Ավելի վաղ պաշտոնական լուրեր տարածվեցին, որ այսօր գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողնորն ու հարազատները հավաքվեցի «Էրեբունի» օդանավակայանում։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են.

«Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, եւ հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը»,։