«  Դեկտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

«Իշխող ուժում կան մարդիկ, ովքեր դիտավորությամբ ՍԴ ճգնաժամը լուծելու ուղղությունը փոխել են»

«Իշխող ուժում կան մարդիկ, ովքեր դիտավորությամբ ՍԴ ճգնաժամը լուծելու ուղղությունը փոխել են»

Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը ընդունել է 2019թ. համաժողովի հռչակագիրը, որը նաև անդրադառնում է Հայաստանում Սահմանադրական դատարանի ճգնաժամին և կոչ անում Հայաստանի իշխանությանը շուտափույթ կազմավորել լեգիտիմ Սահմանադրական դատարան: Այս մասին հայտնել է ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող, «Իրավունքի Եվրոպա» միավորում հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, Լուսինե Հակոբյանի  խոսքով՝ ՍԴ-ի հարցը այդ հարթակում բարձրացվել է, քանի որ Հայաստանի Սահմանադրական դատարանի ճգնաժամը մնում է խնդրահարույց։ 

«Հայաստանի վերաբերյալ արձանագրվել է, որ դատական իշխանությունը, այդ թվում նաև ՍԴ-ն ունի լեգիտիմության լուրջ բաց, և կոչ արվեց իրականացնել դատական իշխանության մասշտաբային բարեփոխումներ և շուտափույթ լուծել ՍԴ ճգնաժամը»:

Հակոբյանի խոսքով՝ ՍԴ ճգնաժամի խնդրի լուծմանը ֆորմալիստական մեթոդներով հասնել հնարավոր չէ:

«Մենք կոչ ենք արել շուտափույթ կազմավորել լեգիտիմ Սահմանադրական դատարան, որը կվայելի վստահություն… Անհրաժեշտ է կատարել նաև Սահմանդրության 213-րդ հոդվածի փոփոխություն, որը ԱԺ-ն պետք է կատարի»:

Ամբողջական՝ սկզբնաղբյուրի տեսանյությում