«  Մարտ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Իտալական թերթի գլխավոր տնօրենի արձագանքը Ադրբեջանի դեսպանի նամակին

Իտալական թերթի գլխավոր տնօրենի արձագանքը Ադրբեջանի դեսպանի նամակին

Իտալական ամենամեծ լսարան ունեցող թերթերից մեկի՝ «Avvenire»-ի գլխավոր տնօրեն Մարկո Տարկինիոն մարտի 27-ին անդրադարձել է Իտալիայում Ադրբեջանի դեսպան  Մամադ Ահմադզադայի նամակին: Ինչպես հաղորդում է Հռոմում «Արմենպրես»-ի թղթակիցը, Մարկո Տարկինիոն հրապարակել է  Ադրբեջանի դեսպանի նամակն ամբողջությամբ, ինչպես նաև  իր արձագանքն այդ նամակին։

Ադրբեջանի դեսպանի նամակը.

«Հայ գերիների ազատման» հորդորով  իմ երկրին ուղղված կոչի վերաբերյալ, որը «Avvenire» - ն տպագրեց հինգշաբթի, 2021 թ. մարտի 25-ին, շեշտում եմ, որ Ադրբեջանը վերադարձրել է բոլոր հայ ռազմագերիներին Հայաստան, ինչպես համաձայնեցված էր 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հռչակագրում, որը վերջ դրեց բախումներին: Հայաստանի կառավարությունը փորձ կատարեց շփոթություն մտցնել այն համատեքստում, որ  նոր ձերբակալություններ են իրականացվել: Հակամարտության ավարտից հետո Հայաստանը դիվերսիոն խումբ է ուղարկել Ադրբեջանի տարածք ՝ նպատակ ունենալով իրականացնել ահաբեկչական գործողություններ: Այս խումբը մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի զինվորականների և քաղաքացիական անձանց սպանության մեջ: Այս խմբի անդամները գերեվարվել են և ներկայումս գտնվում են Ադրբեջանում, բայց հաշվի առնելով վերոգրյալը, նրանք չեն համարվում և չեն կարող համարվել ռազմագերիներ: Ամեն դեպքում, ձերբակալվածներին վերաբերվում են մարդու իրավունքների միջազգային օրենսդրությանը և նրանց իրավունքները պաշտպանող ադրբեջանական օրենսդրությանը համապատասխան: Ադրբեջանի կառավարությունը հրավիրում է Human Rights Watch- ին և թեմայով հետաքրքրվողներին ուշադրություն դարձնել Հայաստանի կողմից ադրբեջանցի ռազմագերիների և քաղաքացիական բանտարկյալների նկատմամբ վատ վերաբերմունքի վկայություններին»:

Մարկո Տարկինիոյի արձագանքը

«Ես ի գիտություն եմ ընդունում, պարոն դեսպան, Բաքվի կառավարության անունից արված հայտարարությունները ` ի պատասխան այն մարդասիրական կոչի, որը մենք զետեղել ենք մեր էջերում և որն Ադրբեջանի իշխանություններին ուղղել են իտալացի հայտնի մտավորականներ` Անտոնիա Արսլանի գլխավորությամբ: Ես, մասնավորապես, ի գիտություն եմ ընդունում, որ դուք հաստատում եք ձեր երկրում հայ ձերբակալվածների՝ զինվորական և քաղաքացիական, շարունակական ներկայությունը `միաժամանակ նրանց որակելով որպես «ահաբեկիչներ»:

Ես պարզապես հիշեցնեմ, որ կոչը, որ հիմնված է նաև Human Rights Watch- ի կողմից ստուգված տեղեկատվության և տեսանյութերի վրա, դատապարտում է «նվաստացուցիչ և անմարդկային» վերաբերմունքը և վերաբերում է տարբեր փուլերում և ժամանակներում ձերբակալված մոտ վաթսուն մարդու:

Ես նաև հավաստիացնում եմ ձեզ, որ մենք հավասարության սկզբունքով և բծախնդիր ուշադրությամբ քննության ենք առնում մարդու իրավունքների ոտնահարման ցանկացած հաղորդում, որտեղ էլ որ դա պատահի: Եվ իմացեք, որ խաղաղությունը շատ ավելին է, քան պատերազմի բացակայությունը»: