Պաշտոնական
Ժաննա Ալեքսանյան. «Վարչապետը չարաշահում է իր լիազորությունները» (տեսանյութ)
Վարչապետը չարաշահում է իր լիազորությունները: Նա իրավունք չունի այդ երիտասարդին աշխատանքից ազատելու,-Ազատության հետ զրույցում ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
Իրավապաշտպանը նկատում է՝ աշխատակցին հանրայնորեն նվաստացնելը հակաէթիկական քայլ է։
«Էթիկայից դուրս է մարդուն նվաստացնել հրապարակայնորեն։ Ես կարծում եմ, որ մաքսատան աշխատակցի համար դա բավականին նվաստացուցիչ էր, և մեկ այլ բան՝ վարչապետը իրավունք չունի նրան ազատի աշխատանքից, նրան աշխատանքից կազատեր նա, ով ընդունել է նրան աշխատանքի»։
Ավելին՝ տեսանյութում