Սորոս. «Ինչպես ԱՄՆ-ն կարող է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը»
«Հայաստանի քաղհասարակության ամուր աջակցությունը կենսական նշանակություն ունի երկրի ժողովրդավարական ներկայի և ապագայի համար»,- գրել է ամերիկացի միլիարդատեր,«Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության հիմնադիր Ջորջ Սորոսն իր թվիթերյան էջում:
«Երկրի ժողովրդավարության ներկայի և ապագայի համար Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ուժեղ աջակցությունը կենսական է», – գրել է Սորոսը:
«2018 թ. ապրիլին հայերը փողոցներ էին գրավում `պահանջելով ավելի լավ կառավարում և ժողովրդավարություն, և այն, ինչը կարծես հազվադեպ երևույթ էր այս օրերին, լավ տղաները հաղթեցին: Ժողովրդավարական ակտիվիստները մի կողմ քաշեցին կոռումպացված ու իշխանական կառավարությունը և իշխանություն վերցրեցին»- գրել է նա՝ տարածելով իր ղեկավարած «Բաց հասարակություն» հիմնադրամի կայքում հրապարակված հոդվածը՝ «Ինչպես Միացյալ Նահանգները կարող է աջակցել Հայաստանի նորաթուխ ժողովրդավարությանը» վերնագրով: