Պաշտոնական
Կարապետ Բադալյանը նշանակվել է դատավոր
Կարապետ Բադալյանը նշանակվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Կարապետ Բադալյանը նշանակվել է Սյունիքի մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 3-ի ԲԴԽ-51-Ո-111 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Կարապետ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է որոշման մեջ: