Քաղաքական
Կառավարության նիստ (ուղիղ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մայիսի 30-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 48 հարց, որից 35-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի:
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
- «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին,
- «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների նախագծի մասին,
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Զարթոնքի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին,
- Ներդրումային ծրագրին հավանություն տալու, Արմեն Տեր-Տաճատյանին ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելուն և ուղղակի ձևով կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելուն համաձայնություն տալու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 29-ի N 340-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,
- Հողամասից սահմանափակ օգտվելու իրավունք (սերվիտուտ) տրամադրելու մասին,
- Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՎԱԼԱՆԺ», «ԳՐԱՆՏ» եւ «Մոեֆֆ գրուպ» ընկերություններին արտոնություններ տալու մասին եւ այլ հարցեր: