Կարեն Դեմիրճյան. «Ամբողջ ազգը պետք է թիկունք կանգնի նրան, ով ուզում է լուծել Ղարաբաղի հարցը». 1996թ.

1996թ․, ՀՀ նախագահի հերթական ընտրությունների ժամանակ Կարեն Դեմիրճյանը հանդես է գալիս Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելու կոչով, որում մասնավորապես ասվում էր․
«Ղարաբաղի հարցում, եթե ուզում ենք, որ այն մեր ժողովրդին ցանկալի լուծում ստանա, պետք է ազգովին կանգնել, այդ հարցը լուծողներին, մասնավորապես հանրապետության նախագահին խրախուսել, հնարավորություն տալ:
Եթե մարդը պատասխանատվություն է վերցնում այդ հարցին նվիրել իր ամբողջ եռանդը, կարողությունները, էությունը, դա պետք է ողջունել: Մտածել է պետք. օգուտ կտա՞ արդյոք այդպիսի բախտորոշ պահին փոխել դերակատարներին:
Եթե կուզեք՝ մնացած բոլոր հարցերը սոսկ Ղարաբաղի հարցի ենթականերն են: Ես գտնում եմ, որ հարցի լուծման այս պատասխանատու պահը մեր ժողովուրդը իրավունք չունի կորցնելու: Ի վերջո, այդ հարցի լուծմանը ձեռնամուխ է եղել ոչ պատահական մի մարդ, այլ հենց այդ ալիքի վրա իշխանության եկած հանրապետության նախագահը: Սա ամբողջ ազգի խնդիրն է, եւ ամբողջ ազգը պետք է թիկունք կանգնի նրան, ով ուզում է լուծել Ղարաբաղի հարցը»: