«  Դեկտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Կարեն Հարությունյան. Ոսկեջրե՛ք հրապարակը, պարոնա՛յք ու որոճացեք ձեզ բաժին ընկած խոտը

Կարեն Հարությունյան. Ոսկեջրե՛ք հրապարակը, պարոնա՛յք ու որոճացեք ձեզ բաժին ընկած խոտը

Գեղցին հոգեվիճակ է։ Հասկանալի է՝ բառի արմատը գյուղն է, բայց գեղցի-ն ոչ մի կապ չունի գյուղացու հետ։ Դու կարող ես ապրել քաղաքի կենտրոնի ճոխ բնակարանում, Ռոլեքս ժամացույցով ու Լուի Վիտոնով լինել գեղցի։ Ավելին, հենց բրենդամոլությունն է գեղցիության ցուցիչը։

Ու մենք հիմա ունենք գեղցիներ, որոնք ինչպես ջրի երես բարձրացած նստվածքը՝ «ճաշակ» են թելադրում ամեն քայլափոխի։ 
Դիցուք, մետրոն փակում են Եվրատեսիլ կոչվող միջոցառման համար (մի կողմ թողնենք, որ դա տափակ ու անճաշակ շոու է)։ Գեղցիք երբեք չեն հասկանա, որ հարյուր հազարավոր մարդկանց կյանքը անհարմար դարձնելը գեղեցիկ չէ։ Իրենք իրենց անճաշակ հանդեսը պիտի զարդարեն, իրենց տոնը չի կարելի խանգարել, ինչպես կասեր դասականը։

Մեր հոյակերտ հրապարակի շենքերի պատերը ծակծկում, ապականում են, որովհետև իրենց գեղցի, գյոռմամիշ տրամաբանությամբ՝ դա «սիրուն ա», «դզող ա», որովհետև իրենք գեղեցիկ-ի մասին ուրիշ պատկերացում ունեն։ Յուղափոր, փնթի, անատամ ու անթրաշ զանգվածին դա դուր է գալու։

Գեղցին ի բնե անհաղորդ ու անկարեկից է ուրիշի ցավին։ Ջհանդամ արնահոս սահմանը, գերիները, Արցախը, նորանոր զոհերը, վիշտը։
Գեղցիները պիտի վայելեն իրենց ռոկոկո-բարոկո կյանքը։ Մի՛ խանգարեք նրանց խրախճանքը։

Ոսկեջրե՛ք հրապարակը, պարոնա՛յք։ 
Ու որոճացեք ձեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը։

Կարեն Հարությունյան