«  Հուլիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Կարեն Հեքիմյան. «Հայաստանում չկա գեթ մեկ ոլորտ, որը չի ապականվել չագուճով մարդու կողմից»

Կարեն Հեքիմյան. «Հայաստանում չկա գեթ մեկ ոլորտ, որը չի ապականվել չագուճով մարդու կողմից»

Հայաստանում չկա գեթ մեկ ոլորտ, որը չի ապականվել չագուճով մարդու կողմից: Չեմ պնդում, որ նախկինում ամեն ինչ լավ էր, սակայն պնդում եմ, որ այսօրինակ քաոս չէր:

Օրերից մի օր, տաքսի ծառայություն իրականացնող, առանց բացառության բոլոր սուբյեկտները որոշեցին, որ <ծանրաբեռնված են> և մեկ մարդու նման թանկացրին ծառայության արժեքը: Կրկնում եմ ՝ բոլորը միանգամից, գրեթե մեկ օրում: Ընդ որում, սրանք տարօրինակ նորամուծություն մտցրեցին տաքսի ծառայության ոլորտ՝ սկսեցին նախապես <չաեվոյ> պահանջել: Իբր քաղաքը ծանրաբեռնված է, սակայն եթե <չաեվոյ> տաք, ապա կգամ: Ողջ քաղաքակիրթ աշխարհում ընդունված է, որ <չաեվոյ> տալիս են, երբ գոհ են մնում մատուցված ծառայությունից: Հայաստանյան տաքսիները <չաեվոյը> սկսել են պահանջել և ստանալ նախապես, առանց ծառայությունը մատուցելու, ինչը նույն քաղաքակիրթ աշխարհում անվանում են կաշառք: Այսինք, տվեք կաշառք, որ  ծառայությունը մատուցվի:

Ոլորտի, առանց բացառության, բոլոր տաքսի ծառայությունները սկսել են այդպես աշխատել: Սրանց ընդօրինակում են <քուչի> տաքսիները: Վերջիններս էլ ավելի խայտառակ ձևաչափով են աշխատում ՝ հաճախորդից որևէ կերպ չհիմնավորված գումար են պահանջում և, որպես <հիմնավորում> մատնացույց են անում իբր <օրինական> աշխատող Utaxi-ին, Yandex Go Armenia -ին և նմանօրինակներին:
Հիմա, ի՞նչ ունենք: Ունենք չագուճով մարդ, որն ամեն ոլորտ քանդում է և ոչնչով բացի նախկիններից չի հետաքրքրվում: Ունենք տաքսի ծառայության խայտառակ աստիճանի անվերահսկելի և բարձիթողի ոլորտ: Ունենք <Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին> ՀՀ օրենք, ինչպես նաև Տնտեսական Մրցակցության Հանձնաժողով: Բացի դա, ունենք բազմաթիվ նախարարություններ, ոստիկանություն, դատախազություն, քննչական ծառայություն: Դրանք բոլորը ենթարկվում են չագուճով մարդուն, որն ինչպես ասացի քանդում է ամեն ինչ և բացի նախկիններից ոչնչով չի հետաքրքրվում:

Շրջանակը փակվեց: Այսքանից հետո պարզ է դառնում, թե ինչու հանկարծ տաքսի ծառայություն իրականացնող բոլոր սուբյեկտները որոշեցին, որ <ծանրաբեռնված են> և մեկ մարդու նման թանկացրին ծառայության արժեքը:
ՀԳ. Зато նախկինները չկան:

Կարեն Հեքիմյան