Խոսք
Կարեն Հեքիմյան. Նման հարված պետության հեղինակությանը դեռ որևէ մեկը չէր հասցրել

Հակոբյան Աննան ասում է, որ «Մեր բանակն ունեցել է 11 հազարից ավելի դասալիք»:
Եթե, ասելով «մեր բանակը» Հակոբյան Աննան նկատի ունի հայկական բանակը, ապա՝
1. Ըստ 2017թ հրապարակված տվյալների, ՀՀ զինված ուժերի ընդհանուր թիվը 44 800 է:
2. Պարզ թվաբանական գործողությամբ պարզում ենք, որ ՀՀ զինվորականներից յուրաքանչյուր 4-րդը (ընդհանուրի 25%-ը) դասալիք է:
Նման հարված պետության հեղինակությանը դեռ որևէ մեկը չէր հասցրել:
Նշենք, որ ըստ «Հրապարակի»՝ Աննա Հակոբյանի աղբյուրը Իլհամ Ալիևն է, և նա բառացիորեն կրկնում է վերջերս Ալիևի ասած այն միտքը, որ ադրբեջանական բանակում որևէ դասալիք չի եղել, իսկ հայկական բանակում 11 հազար դասալիք է եղել: