Կարմիր խաչն այցելել է 4 հայ գերիների
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող 4 հայ գերիների։ Տեղեկությունը հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։
Նրա տեղեկացմամբ՝ 4 գերիների թվում եղել են ոչ միայն զինվորականներ, այլև քաղաքացիական անձինք։ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելությունները կատարել են փետրվարի 1-ին և 2-ին։
«Տեսակցությունների ժամանակ անձանց հնարավորություն ենք ընձեռել կապ հաստատել իրենց հարազատների հետ»,- նշել է Ամատունին։ Թե քանիսն են կարողացել խոսել հարազատների հետ՝ նա չհստակեցրեց։
Զառա Ամատունու խոսքով՝ այցելության ընթացքում կոմիտեի ներկայացուցիչները ծանոթացել են գերիների պահման պայմաններին, նրանց առողջական վիճակին։
Նշենք, որ ՄԻԵԴ-ը ստացել է Հայաստանի գանգատն Ադրբեջանի դեմ, ինչպես նաև հարցում 228 գերիների վերաբերյալ:
Նաև նշենք, որ 228 հայ գերիներից բացի, կան ենթադրյալ գերեվարման դեպքեր, որոնց քանակը հասնում է մի քան տասնյակի։