«  Հուլիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Կերըս գաղտնի թող մընա... «ՉԻ»

Կերըս գաղտնի թող մընա... «ՉԻ»

Կառավարությունը մտադիր է «պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավման ապահովման նպատակով» կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին տրամադրել ավելի քան 1,5 միլիոն դոլար։ Ընդ որում՝ որոշումն ընդգրկված է չզեկուցվողների շարքում ու նաև գաղտնի կետ ունի։

«Պետական սեփականություն հանդիսացող կառույցներ» են նաև դպրոցները, մանկապարտեզները, զորանոցները և այլն։ Բայց հասկանալի է, չէ՞, որ եթե խոսքը դպրոցների մասին լիներ՝ գաղտնիության կարիք չէր լինի։ Հակառակը՝ գիշեր-ցերեկ կգովազդվեր, Նիկոլ Փաշինյանն էլ անձամբ կգնար ու տեսախցիկների առջև դեմքի խորիմաստ արտահայտությամբ կհետաքրքրվեր, օրինակ, թե «էս գրատախտակ ա՞, վրան մենակ տառեր ե՞ն գրվում, թե՞ կարելի ա նաև թվեր գրել», եթե խոսքը որևէ զորանոցի մասին լիներ՝ Սուրեն Պապիկյանը տեսախցիկների առջև «առանձնազրույցներ կունենար» սվաղչիների հետ, և այլն։ Այնպես որ՝ 1,5 միլիոն դոլար ծախսելու «չզեկուցվող» և «գաղտնի» ընթացակարգերը, մեղմ ասած, տարակուսելի են։

Մինչև այն պահը, երբ հանկարծ հիշում ես, որ ախր Նիկոլի կեցավայրը («կառավարական դաչաները») նույնպես պետական սեփականություն են, ու դրանց պայմանները նույնպես պետք է բարելավել։ Բայց այս դեպքում էլ տարակուսանք է հարուցում կառավարության աննախադեպ «քծիբությունը»․ չհասկացանք, ընդամենը ինչ-որ խղճուկ 1,5 միլիոն դոլար՝ մի ամբողջ ժողվարչապետի կեցության պայմանները բարելավելու համա՞ր։ 

«Չորրորդ Իշխանություն»