Կոպիրկին. Գերիների վերադարձի ուղղությամբ զբաղվելու է անձամբ Ռուստամ Մուրադովը
Ադրբեջանում մնացած հայ գերիների վերադարձը Ռուսաստանի համար առաջնահերթ խնդիրներից է։ Այս մասին «Մոսկվայի տանը» լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Գերիների խնդրի մասին խոսում են թե՛ մեր ղեկավարությունը, թե՛ խաղաղապահները։ Տարվում են աշխատանքներ, կա որոշակի առաջընթաց։ Գերիների հարցը Ռուսաստանի համար առաջնահերթ հարցերից է», - նշել է նա։
Անդրադառնալով ադրբեջանական ղեկավարության հայտարարություններին, որ գերիների հարցը արդեն լուծված է` ՀՀ-ում ՌԴ դեսպանն ասաց, որ ռուսական կողմը շարունակում է աշխատանքներ տանել գերիների վերադարձի ուղղությամբ։
«Ինձ համար բարդ է Ադրբեջանի հայտարարությունները մեկնաբանելը, կարող եմ ասել միայն, որ Ռուսաստանը շարունակում է աշխատանքները», - ասել է նա։
Կոպիրկինը հաստատել է, որ գերիների վերադարձի ուղղությամբ շարունակելու է զբաղվել անձամբ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, գրում է armeniasputnik-ը: