«  Հուլիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

ԿԽՄԿ-ն ահազանգում է՝ ոչ մի ուղիով ի վիճակի չէ օգնություն հասցնել Արցախ

ԿԽՄԿ-ն ահազանգում է՝ ոչ մի ուղիով ի վիճակի չէ օգնություն հասցնել Արցախ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ահազանգում է՝ չնայած համառ ջանքերին՝ ներկայում ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել Արցախ՝ ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ այլ ուղիներով, ներառյալ՝ Աղդամը: «Ազատության» փոխանցմամբ, այս մասին ասվում է միջազգային կառույցի հայտարարության մեջ։

Կազմակերպությունը որոշում կայացնողներին կոչ է անում թույլ տալ ԿԽՄԿ-ին վերսկսել իր մարդասիրական գործողությունները: Կառույցը փաստում է՝ Արցախի բնակչությունը բախվում է կենսական նշանակության դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարագաների, այդ թվում՝ մանկական կաթնախառնուրդի պակասի։