«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Լևոն Բարսեղյան. Մանրային խորհուրդը պետք է լուծարել, դրա կարիքը չկա

Լևոն Բարսեղյան. Մանրային խորհուրդը պետք է լուծարել, դրա կարիքը չկա

Մանրային խորհուրդը պետք է լուծարել, դրա կարիքը չկա

Վազգեն Մանուկյանն այդպես էլ չհասկացավ հանրային խորհրդի խորհուրդը կամ առաքելությունը։ Սերժիկի անկումից հետո չհասկանալու տվեց, որ հետը պիտի գնար, ինչպես չհասկացան պետական բազմաթիվ հանձնաժողովների ու խորհուրդների անդամներն ու նախագահները։ Բոլորը անխտիր համարեցին, որ ժամանակի իշխանությանն են ծառայել, տուն են պահել, հիմա էլ նորերին կծառայեն։ Երեւի շատերը մտածեցին, որ պապաները ետ են գալու, դիրքերը պահել է պետք, հետո կհատուցվեն։

Վազգեն Մանուկյանի ողբերգությունը Տոլստոյի ասածի պես յուրահատուկ է, անշուշտ։ Կարելի է հասկանալ զայրույթը Տեր-Պետրոսյանի հանդեպ, բայց անկարելի է հասկանալ անվերապահ սատարումը Քոչարյանին եւ Սարգսյանին, երեւի միայն այն մտքով, թե Տեր-Պետրոսյանին հակառակ են եղել, անհնար է պատկերացնել հեղափոխության կամ այս ժողովրդական շարժման հանդեպ ծածուկ ատելությունը կամ չարությունը, տեսնես ինչ ենք պարտք, չենք տալիս, տեսնես Նիկոլն ինչ է պարտք, ներողություն խնդրեց այլոց արածների համար որպես պետական պաշտոնյա, էլի քիչ է, հակառակ շատերի պահանջին՝ տուն ուղարկել պարապների հանրային կոչված խորհուրդը եւ լուծարելու իրավական կարգավորում տալ, թողեց, մնաց վզերիս նստած, մեր հաշվին ռոճիկ ստանալու եւ ոչինչ անելու համար, ու հիմա արդեն ամենաարդար նախաձեռնություննեեը տապալելու եւ վարկաբեկելու համար։

Ամբողջ հանրությունը մեկ տարի է արդարադատության հականեխում է ղժժում, հանրային կոչված պետական խորհրդի նախագահն ասում է՝ չէ։ Արդեն երեք տարի է հանրությունը պահանջում է քննել ու բացել 2016-ի քառօրյա ճակատամարտի հանցագործությունները, իսկ Վազգեն Մանուկյանն ասում է՝ չէ։ Քո ի՞նչն է հանրային, պարոն։

Կլինեն մարդիկ, որ կասեն, թե դրանք ամբողջ հանրության պահանջները չեն, եթե մեծամասնություն էլ են, հանրություն չեն, մարդ է, կարծիք է հայտնել։ Իհարկե, թող հայտնի, բայց իր հիմնարկը հանրային խորհուրդ է, ոչ թե մանրային, որ ամեն կարեւոր հարցում մանրախնդրությունն ու տարիներով կուտակած մաղձը չառնի ու մանր-մանր մեյդան ընկնի։

Մեկը չկա՞ նույն հանրային խորհրդից ասի, այ ՆԱԽԱԳԱՀ ջան, ել պետության ջանի վրայից, քաքը չենք ընկել ձեռդ, կուսակցություն ունես, գնա մեծացրու երկու միլիոն համախոհներիդ բանակը, քաղաքական դաշտում արա քո հակահեղափոխական հեղափոխությունը, իշխանությունը վերցրու վերջապես, շենացրու մեր տառապյալ երկիրը վերջապես՝ աղոթենք նկարիդ տակ…

Չէի մտածում, որ կարիք կլինի ասելու, բայց ասեմ. այդ հանրային խորհուրդը սպառել է իրեն ստեղծած օրվանից, հանրային մարդիկ հանրության մեջ են, հրապարակն է մեր հանրային խորհուրդը, հերիք եղավ էս կարգի ձրիակերների սնել, որ նեղ արանքը առիթ գտնեն, փորձեն կարեցածով տապալել էն, ինչ հաջողել ենք։ Քանի որակյալ խորհուրդ են գրել 10 տարում, քանի հանրային լսում են հրավիրել, քանի օրինագիծ են մշակել, քանի անգամ են դատապարտել հանրության դեմ իշխանության գործած հանցագործությունները, ով գիտե։ Ես բազմակարծությանը դեմ չեմ, թող գնան հանրության մեջ ու խոսեն, թող քաղհասարակություն դառնան, մեզ մեր չի բերել երեւի, ես չեմ պատրաստվում այլես վճարել ձրիակերներին։

Լուծարե՛լ հանրային խորհուրդը եւ վերջ։ Գեշ են հաբռգել, չտեսան պատերից կախ, ճակատներից կախ տեսան։ Զահլեքս գնաց, այ մարդ։

Ձեր՝ Կինո Երեւանի մայլի հանրային խորհրդի գլխավոր նումիզմատ

Լևոն Բարսեղյան