«  Հունիս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Լևոն Տեր-Պետրոսյան. «Դատարանների անկախությունը սոսկ իրավական հարց չէ» (տեսանյութ)

Լևոն Տեր-Պետրոսյան. «Դատարանների անկախությունը սոսկ իրավական հարց չէ» (տեսանյութ)

«Ողբերգություն պետք է համարել այն, որ [քոչարյանասերժական] իշխանությունները իրենց այսրոպեական խնդիրները լուծելու, այն է՝ ընտրակեղծիքները թաքցնելու եւ մարտի 1-ի ոճրագործության բացահայտումը խափանելու դիտավորությամբ, մի քանի ամիսների ընթացքում վերջնականապես ապականեցին ողջ դատական համակարգը։

Դատարանների անկախությունը սոսկ իրավական հարց չէ, այլ ունի լրջագույն քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ հոգեբանական նշանակություն։ Եթե չկա անկախ եւ վստահություն ներշնչող դատարան, որեւէ պետություն չի կարող իրավական, ժողովրդավարական ու արդար ճանաչվել։ Եթե չկա անկախ եւ վստահություն ներշնչող դատարան, որեւէ պետության մեջ կոռուպցիան, հանցագործությունը, անպատժելիությունը, սոցիալական անարդարությունը չեն կարող չծաղկել։

Դատական համակարգի վիճակը գնահատելիս, ցավով պետք է արձանագրել, որ իր բարձրության վրա չի գտնվում նաեւ Սահմանադրական դատարանը, որն իր վեհագույն կարգավիճակով պարտավոր էր լինել համակարգի բացարձակ հեղինակությունը»:

Լևոն Տեր-Պետրոսյան

01.08.2008թ.