«  Նոյեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

«Քոչարյանն է ցանկացել, որպեսզի բանակցություններում ինքը ներկայացնի ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ղարաբաղը»

«Քոչարյանն է ցանկացել, որպեսզի բանակցություններում ինքը ներկայացնի ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ղարաբաղը»

Ռ. Քոչարյանի կողմից Լեռնային Ղարաբաղի՝ հակամարտության կողմի մանդատը յուրացնելու, նրան կարգավորման գործընթացից դուրս թողնելու փաստական հիմքերը, այդ մասին ամենատեղյակ մարդկանց վկայություններն ու գնահատականները։

Գեորգի Պետրոսյան (ԼՂՀ ԱԳ նախարար, 2009 թ.)

«Ղարաբաղյան կողմը ամբողջությամբ անտեսված է բանակցային գործընթացում, այնինչ մինչեւ 1998 թվականը միջնորդների բոլոր առաջարկներն ուղարկվում էին Հայաստան, Ադրբեջան եւ Ղարաբաղ, եւ բանակցությունները ունեին եռակողմ ձեւաչափ»:

Արկադի Ղուկասյան (ԼՂՀ նախագահ, 2006 թ.)

«1992թ. սկսած՝ ընթանում էր ակտիվ բանակցային գործընթաց ԵԱՀԽ-ի (այժմյան ԵԱՀԿ-ն) շրջանակներում: ԼՂ-ն մասնակցում էր բոլոր բանակցություններին: 1998թ. բանակցային գործընթացը գործնականում դադարեցվեց: Այսօր վարվում է մաքոքային դիվանագիտություն. ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները ժամանում են տարածաշրջան, խորհրդակցում հակամարտող կողմերի հետ, սակայն գործընթացը, որպես այդպիսին, բացակայում է: Այդ գործընթացի շրջանակից դուրս հանդիպում են Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները»:

Թոմաաս Դե Վաալ («Սեւ այգի» Լեռնային Ղարաբաղի մասին հայտնի գրքի հեղինակ )

«Եթե քաղաքական միավորներ հավաքելը մի կողմ դնենք, ապա Ղարաբաղի հայերի բանակցություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ քննարկումը ևս տեղին է: Ի վերջո, հենց նրանց հայրենիքն է բանավեճի սկզբնական սուբյեկտը: Նրանք մասնակցություն են ունեցել մինչև 1998թ., երբ Ռոբերտ Քոչարյանը, Ղարաբաղի հայերի երբեմնի առաջնորդը, դարձավ Հայաստանի նախագահ և վճռեց, որ կարող է խոսել նրանց անունից:

Բեռնար Ֆասիե (ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, 2008 թ.)

«ԼՂՀ-ի հեռացումը բանակցություններից չի եղել համանախագահների որոշումը: Նախքան Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանի նախագահ դառնալը, Ղարաբաղը բանակցային կողմերից մեկն էր, սակայն նրա՝ Հայաստանի նախագահ ընտրվելուց հետո որոշում ընդունվեց այն մասին, որ Հայաստանն ավելի լավ կներկայացնի Ղարաբաղի դիրքորոշումները»:

Աշոտ Սարգսյան  (պատմաբան)

«Քոչարյանն է Ղարաբաղին զրկել հակամարտության իրավահավասար կողմի միջազգայնորեն ճանաչվածկարգավիճակից»

1. «Ի՞նչ պատճառով է Ղարաբաղյան կարգավորման գործընթացը հասել այսօրվա անմխիթար վիճակին։ Առաջին եւ գլխավոր պատճառն, անշուշտ, Ղարաբաղի՝ որպես հակամարտության կողմի դուրսմղումն է այդ գործընթացից։ Քաղաքական գործիչներից ու իշխանամետ քաղաքագետներից շատերը թերագնահատում են այս փաստի նշանակությունը, իսկ ոմանք՝ նաեւ աղավաղում նրա էությունը, այն հանգեցնելով բանակցություններին Ղարաբաղի մասնակցելու կամ չմասնակցելու հարցին։ Այնինչ հակամարտության կողմ լինելու իրողության էությունը ոչ թե այդ ֆորմալ հանգամանքն է, այլ այն, որ մինչեւ 1998 թվականը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց մշակած գրավոր առաջարկները, Հայաստանից ու Ադրբեջանից բացի, ներկայացրել են նաեւ Ղարաբաղին, ինչը նշանակում է, որ վերջինիս համաձայնությունը պարտադիր էր կարգավորման որեւէ տարբերակի իրագործման համար։ Այլ կերպ ասած, Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Հայաստանը, Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը լիովին իրավահավասար սուբյեկտներ էին՝ օժտված վետոյի իրավունքով։ Երբ այս պարզ ճշմարտությունը չեն հասկանում Ղարաբաղյան կարգավորման գործընթացից հեռու մարդիկ, ներելի է, իսկ երբ չի հասկանում կամ ձեւացնում է, թե չի հասկանում Վարդան Օսկանյանը, դա արդեն տարօրինակ է, եթե չասենք՝ անբարոյական։

Վերջին գրավոր առաջարկը, որ ներկայացվել է Ղարաբաղին, այսպես կոչված, «Ընդհանուր պետության» տարբերակն է։ Դրանից հետո մշակված առաջարկները՝ Քի-Վեստյան եւ Մադրիդյան տարբերակները, ներկայացվել են միայն Ադրբեջանին եւ Հայաստանին։ Այսինքն, 1999 թվականից սկսած՝ Ղարաբաղը դե ֆակտո դադարել է հակամարտության կողմ լինելուց, թեեւ դեյուրե պահպանում է ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովում ձեռքբերված այդ կարգավիճակը։ Ողջ դժբախտությունն այն է, որ Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշումը, որը թերեւս Ղարաբաղյան կարգավորման գործընթացում հայկական դիվանագիտության մեծագույն նվաճումը կարելի է համարել, ոտնատակ է արվել ոչ թե համանախագահների կամ Ադրբեջանի, այլ հայկական կողմի, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի եւ Արկադի Ղուկասյանի ջանքերով։ Նրանք գործել են բանական հիմնավորում եւ արդարացում չունեցող ճակատագրական սխալ, որի հետեւանքները ծանր են նստելու Հայաստանի եւ Ղարաբաղի վրա» (2009թ. սեպտեմբերի 18-ի հանրահավաքի ելույթից)։

2. «Ղարաբաղի հարցում էլ մեր իշխանությունները, ավելի ճիշտ՝ Ռոբերտ Քոչարյանը, գործեց մի ճակատագրական սխալ, որի տակից մենք դուրս չենք գալու երբեք...

Ամբողջական՝ ilur.am-ում