«  Հուլիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Լևոն Տեր-Պետրոսյան. «Արցախի վրա ամեն վայրկյան կախված է լինելու ցեղասպանության վտանգը». 1996թ.

Լևոն Տեր-Պետրոսյան. «Արցախի վրա ամեն վայրկյան կախված է լինելու ցեղասպանության վտանգը». 1996թ.

Լևոն Տեր-Պետրոսյան. 1996թ.

«Արցախի վրա ամեն վայրկյան կախված է լինելու ցեղասպանության վտանգը:Հայաստանը «տարածքային ամբողջականության» սկզբունքի պարտադրանքին երբեք չի համաձայնի»:

Լևոն Տեր-Պետրոսյան. 16.05.2021թ.

«Մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ պարտությունն ինքներս ենք բերել մեր գլխին, վերջին 23 տարիների ընթացքում մեր երկրի իշխանությունների վարած արկածախնդրական ու անպատասխանատու քաղաքականության հետեւանքով: Պարտության հիմքը դրվել է 1998 թվականին, այդ իշխանությունների կողմից որդեգրված ստատուս-քվոյի պահպանման եւ ոչ մի թիզ հող չզիջելու հնարավորության սին հավատամքի վրա: Իսկ պարտության ավարտը նշանավորվել է Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» սադրիչ հայտարարությամբ:
23 տարի շարունակ մեր իշխանությունների կողմից հաշվի չեն առնվել իրատեսական քաղաքականության երեք կարեւորագույն գործոնները, որոնք են՝ ուժերի հարաբերակցությունը, դաշնակիցների առկայության կամ բացակայության հանգամանքը եւ երրորդ, ամենագլխավորը՝ ժամանակի անշրջելիությունը: Այսինքն՝ այն պարզ ճշմարտությունը, որ, եթե մի բան հնարավոր է այսօր, պարտադիր չէ, որ հնարավոր լինի վաղը: Պատկերավոր ասած՝ նրանք դրսեւորել են խաղամոլի վարքագիծ, այսինքն՝ ավելին շահելու ձգտումով նոր խաղադրույքներ են կատարել՝ կորցրելով նաեւ արդեն շահածը»:

Տեսանյութում՝ հատված ՀՀՇ 8-րդ համագումարի ընթացքում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից. 1996թ.