Կարեվոր
Լևոն Տեր-Պետրոսյանն առանձնազրույց է ունեցել Արցախի հանրապետության պետնախարարի հետ
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանն առանձնազրույց է ունեցել Արցախի հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը:
«Զրույցի ընթացքում շոշափվել են բացառապես հումանիտար խնդիրներին վերաբերող, այն է՝ տեղահանվածների վերաբնակեցման, աշխատատեղերի ապահովման և Արցախի բնակչության սոցիալական կարիքների բավարարմանն առնչվող հարցեր»:
Հիշեցնենք` սեպտեմբերի 21-ին էլ Տեր-Պետրոսյանին այցելել էր Արցախի նախագահ Հարությունյանը: