«  Ապրիլ 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика


Լևոն Զորաբյան. Մենք խաղաղության կողմնակից ենք, ոչ թե ադրբեջանացման (տեսանյութ)

Լևոն Զորաբյան. Մենք խաղաղության կողմնակից ենք, ոչ թե ադրբեջանացման (տեսանյութ)

2017 թվականին մենք միակ ուժն էինք, որ դառը ճշմարտությունը դրեց ժողովրդի առաջ, որ կա՛մ մենք գնում ենք խաղաղության մեզ համար ընդունելի պայմաններով, կա՛մ մենք ստանալու ենք պատերազմ ու աղետ։

Բոլորը դեմ էին և բոլորը հարձակվեցին մեզ վրա:

Խնդիրը այն է, որ իրատեսականությունը և ռացիոնալիզմը պահանջարկ չունի մեր հասարակության մեջ, բայց մեր առաքելությունը պիտի լինի հասնել նրան, որ իրատեսականությունը դառնա պահանջվող երևույթ։ Եթե դրան չհասնենք, շարունակելու ենք այս աղետալի ընթացքը։

Ռազմատենչները չպիտի գան իշխանության, այլ պիտի գա ռացիոնալ ուժ, որը հակված է խաղաղության:

Հայ Ազգային Կոնգրեսը միշտ էլ եղել է խաղաղության և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հաշտեցման կողմնակիցը:
Բայց մենք խաղաղության կողմնակիցն ենք, ոչ թե ադրբեջանացման:

Մինչև Ադրբեջանը չտեսնի, որ Հայաստանում կառավարման է եկել այնպիսի ուժ, որը և՛ խաղաղության է հակված, և՛ հետևողական է իր ազգային ու պետական շահերին, Ադրբեջանը խաղաղության չի գնա:

Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկանծու
Լևոն Զորաբյան

Ամբողջական՝ 24News-ի տեսանյութում