Լևոն Զուրաբյան. Ադրբեջանն այսօր չի տեսնում իր դեմ կանգնած պետություն՝ ի դեմս Հայաստանի և ՀՀ իշխանությունների

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է:
«Ադրբեջանը մեկ, լուրջ ռազմական գործողություն է կատարում, հետո քիչ-քիչ առաջ գնալով՝ թեթևակի բարելավում է իր դիրքերը մեր երկրի տարածքում, և դրա մասին գրվում է ադրբեջանական մամուլում, չեն թաքցնում, Ադրբեջանը տեսնում է, որ այդպիսով կարող է հարցեր լուծել: Սրանով նախապատրաստում են հետագա ավելի լայնամասշտաբ գործողությունները, որպեսզի ավելի հեշտությամբ ներթափանցեն մեր երկրի տարածք:
Ադրբեջանն այսօր չի տեսնում իր դեմ կանգնած պետություն՝ ի դեմս Հայաստանի և ՀՀ իշխանությունների: Կապիկը ավելի լավ դիվանագիտություն կաներ, քան Փաշինյանն իր թիմով. կրկեսի են վերածել», նշում է Լևոն Զուրաբյանը:
ՀԱԿ փոխնախագահի խոսքով՝ Փաշինյանի օրոք Հայաստանը գոնե անվտանգության հարցերով դարձել է ջախջախված պետություն.
«Նիկոլ Փաշինյանն ի պաշտոնե մեր երկրի տարածքային ամբողջականության երաշխավորն է, բայց նա Սահմանադրություն է խախտում», ընդգծում է Զուրաբյանը:
Ամբողջական՝ տեսանյութում