«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. Ֆիզիկայի ինստիտուտին բաժին հասնող ֆինանսավորման բարձրացումն անհրաժեշտ է

Լևոն Զուրաբյան. Ֆիզիկայի ինստիտուտին բաժին հասնող ֆինանսավորման բարձրացումն անհրաժեշտ է

Ազգային ժողովում Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցող Ֆիզիկայի բնագավառում գիտության զարգացման հիմնախնդիրներն ու գիտական արդյունքների արդյունավետ օգտագործման հեռանկարները թեմայի քննարկման ժամանակ ժամանակ անդրադարձ եղավ նաև Ֆիզիկայի ինստիտուտի ցիկլատրոնի գործարկմանը։ Այս մասին գրում է A1+.am-ը:

Տարբեր կարծիքներ հնչեցին, թե պե՞տք է այն գործարկվի, թե՞ ոչ։ Ելույթ ունեցավ նաև ՀԱԿ փոխնախագահ, մասնագիտությամբ ֆիզիկոս Լևոն Զուրաբյանը։

Պարոն Զուրաբյանը նախ վերհիշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսը, որի ընթացքում 100 փաստերը ներկայացնելիս վարչապետն անդրադարձել է նաև դրան։

«98-րդ կետով արձանագրել է հետևյալը՝ գործարկվել է Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչը, որի գործակումը սպասվում էր արդեն 17 տարի Այստեղ նստած բոլոր մարդիկ գիտեն, որ սա ապատեղեկատվություն է, որը մատուցված է վարչապետին։ Ես կուզենայի իմանալ՝ ո՞վ է նրան նման ապատեղեկատվություն մատուցել»,- ելույթի սկզբում ասաց Լևոն Զուրաբյանը։

Այնուհետև, Լևոն Զուրաբյանը մեջբերեց տվյալներ, ըստ որի՝ Հայաստանը 2009-ից մինչև 2015թթ․ ունեցել է 8 838 գիտական աշխատություն, որն աշխարհում ցիտվել է 139 000 անգամ։ Իսկ Երևանի Ֆիզիկայի ինստիտուտը ունեցել է 2725 աշխատություն, որը ցիտվել է 101 913 անգամ։

«Աշխարհում 70%-ը Հայաստանի գիտությունից գնահատում են հենց այն, ինչը արտադրվում է Ֆիզիկայի ինստիտուտի գիտնականների կողմից։ Եթե ճիշտ վերաբերմունք դրսևորվի, և ինստիտուտը փրկվի, սա նաև Հայաստանի ամբողջ գիտության փրկության խնդիրն է։ Ցիկլոտրոնը լուծում չէ, ցիկլատրոնը ո՛չ բժշկական նպատակների է պետք, ո՛չ ֆինանսական հիմնավորվածությունը, ո՛չ էլ դա պետք է լուրջ հետազոտական նպատակների համար օգտագործել»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ցիկլատրոնով ոչ մի լուրջ գործ արվել չի կարող։

«Ցիկլատրոնը փրկություն չէ, այն միշտ փող է պահանջելու, երբեք չի արդարացնելու իրեն ֆինանսապես և բերելու է նրան, որ քամելու է։ Ցիկլատրոնը փրկություն չէ, այն միշտ փող է պահանջելու Ֆիզիկայի ինստիտուտի ֆինանսական միջոցները»,- շեշտեց նա։

Լևոն Զուրաբյանն անհրաժեշտ է համարում, որ Կառավարության կողմից Ֆիզիկայի ինստիտուտին բաժին հասնող ֆինանսավորումը բարձրանա։ Նա առաջարկում է նաև Ֆիզիկայի ինստիտուտը միավորել ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի հետ, որպեսզի այն լինի գիտության և կրթության կենտրոն։