«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. Հայկական երկու պետությունները ամենամեծ սպառնալիքի տակ հայտնվել են Քոչարյանի և Սարգսյանի գործունեության հետևանքով

Լևոն Զուրաբյան. Հայկական երկու պետությունները ամենամեծ սպառնալիքի տակ հայտնվել են Քոչարյանի և Սարգսյանի գործունեության հետևանքով

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությանը՝ Լևոն Զուրաբյանն ասաց.

«Հայկական երկու պետությունները ամենամեծ սպառնալիքի տակ հայտնվել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գործունեության հետևանքով. նրանք կառուցեցին համակարգային կոռուպցիոն մի բուրգ, որն ըստ էության թալանեց ամբողջ Հայաստանը: Եվ դա արվում էր առաջին հերթին անվտանգության հաշվին: Ով՝ ով, բայց Ռոբերտ Քոչարյանը իրավունք չունի խոսելու հայկական պետությունների անվտանգության մասին»:

Մեջբերելով Հրայր Թովմասյանի հարցազրույցից մի հատված՝ «պոստը պահելու» մասին, ՀԱԿ փոխնախագահն ասաց.

«Սրանով Հրայր Թովմասյանը մատնում է, որ ինքը այդ նույն թիմի փիարի ընտրարշավի մեջ է, այդ նույն թիմի փաստարկումն է կիրառում, որի պարզունակ ձևակերպումը հետևյալն է. «Եթե մենք չլինենք և իրավունք չունենանք թալանելու այս երկիրը, ապա Ղարաբաղը կկորցնենք»: Սա է ամբողջ այդ փիարի էությունը: Դա կիրառել են և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Հրայր Թովմասյանը»: