Կարեվոր
Լևոն Զուրաբյան․ Ինքնորոշում բառը տաբու է դարձել Փաշինյանի և մեր դիվանագետների բառապաշարում. «Հետք»

Այն ամենը, ինչն Արցախի հարցով բանակցություններում հնարավոր էր ստանալ փոխզիջումների միջոցով, Ադրբեջանը ուժի միջոցով խլել է, որովհետև Հայաստանի իշխանությունները արկածախնդրական քաղաքականություն են վարել, ինչն էլ ի վերջո հանգեցրել է 2020 թվականի պատերազմին, և դրա արդյունքներով պայմանավորված՝ Հայաստանն այսօր ոչ մի խաղաքարտ չունի բանակցությունների սեղանին դնելու համար։ Այս մասին «Հետքին» տված հարցազրույցում նշում է Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։