Կարեվոր
Լևոն Զուրաբյան. «Ժողովուրդը կռվեց հերոսաբար, ձախողեցին որոշում ընդունողները, տանելով մեզ ազգային աղետի»
24TV-ի «Հարցազրույց» հաղորդման հյուրն է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Զրույցի հիմնական թեմաներն են պատերազմը, դրան հաջորդող քաղաքական և դիվանագիտական իրադարձությունները, ինչպես նաև այդ ամենի հետևանքները։
«Սա պատերազմ էր, որ կարող էր եւ չլիներ: Եւ այն չէր լինի, եթե Հայաստանը կառավարեին նրանք, ում համար Հայաստանի եւ Արցախի շահը ավելի բարձր լիներ քան սեփական իշխանությունը: Պատերազմի անխուսափելիությունն ընդամենը քարոզչական հնարք է, որի նպատակն է մաքրել Փաշինյանին պատասխանատվությունից նվաստացուցիչ պարտության համար։
Ժողովուրդը կռվեց հերոսաբար, ձախողեցին որոշում ընդունողները, տանելով մեզ ազգային աղետի». նշում է Լևոն Զուրաբյանը: