«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. «Մենք անհանգիստ ենք, ամբողջ ժողովուրդն է անհանգիստ հեղափոխության ճակատագրի համար»

Լևոն Զուրաբյան. «Մենք անհանգիստ ենք, ամբողջ ժողովուրդն է անհանգիստ հեղափոխության ճակատագրի համար»

«Առաջին լրատվական»-ի զրուցակին է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

– Հարգելի՛ Զուրաբյան, որպես արտախորհրդարանական ուժ, ձեր գնահատմամբ՝ ով կամ ինչն է այսօր ազդում Հայաստանի ներքաղաքական մթնոլորտի վրա:

– Հայաստանի ներքաղաքական մթնոլորտի վրա ազդում են բազմաթիվ գործոններ՝ ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական… Դժվար է պատասխանել, գործոնները շատ են, կփորձեմ միանգամից մեխին խփել: Մենք շատ անհանգիստ ենք, ամբողջ ժողովուրդն է անհանգիստ հեղափոխության ճակատագրի համար:

– Ռիսկե՞ր են առաջացել:

– Ռիսկեր չեն կարող չառաջանալ, միշտ եղել են և կլինեն, կյանքը բուռն է զարգանում… Գլխավոր խնդիրը հետևյալն է՝ մենք ունեցանք շատ կարևոր հեղափոխություն, շատ բան փոխվել է դեպի դրականը, նախևառաջ մենք ազատվեցինք թալանչիական ռեժիմից, համակարգված կոռուպցիայից կրիմինալի ճնշումներից, ազատվեցինք «լավ տղերքի» լկտի դրսևորումներից, ժողովուրդը սկսել է մի քիչ ավելի ազատ շնչել, այսինքն՝ հոգեբանական փոփոխությունը շատ ակնհայտ է, հեռանկարներ բացվեցին մեր երկրի առաջ:

Միևնույն ժամանակ, մենք չենք հասել մի իրավիճակի, երբ կարող ենք ասել, որ հեղափոխությունն ավարտված է կամ հաղթանակած է, չենք կարող ասել, որ սա արդեն կայուն վիճակ է, մնում է ուղղակի զբաղվել երկրի կատարելագործման գործով: Ինչի՞ համար էր այս հեղափոխությունը, որի համար տասնյակ տարիներ պայքարել ենք:

Այս հեղափոխությունը հետևյալ պրոբլեմները վերացնելու համար էր՝ կոռուպցիա, մենաշնորհներ, ապօրինի արտոնություններ, թալան և իրավական «բեզպրեդել»: Հեղափոխությունից անցել է մեկ տարի երկու ամիս, թվում էր, թե ամենաառաջին և կարևորագույն գործը, որ պետք է արվեր կոռուպցիոն համակարգը ջարդելու և մեր պետության առողջացման համար, այն էր, որ ապօրինի հարստացած այն պաշտոնյաները, որոնք քայքայել են այս պետությունը, պատասխանի կանչվեն, պատժվեն, նստեն բանտ:

Երկու խնդիր կա, մենք ոչ թե վրեժխնդրության հարց ենք լուծում, այլ կարծում ենք, որ երկիրը երկիր չի դառնա, եթե մարդիկ չիմանան, որ գողանալ չի կարելի, պետական պաշտոնյան պետք է պատժվի, սա պիտի լինի դաս ապագա «սերժերի», պաշտոնյաների համար, և երկրորդ՝ խոսքը միլիարդավոր գողացված փողերի մասին է, որոնք կենսական անհրաժեշտություն են մեր երկրի համար և պետք է վերադարձվեն: Խոսենք մեթոդներից: Ես համարում եմ, որ կիրառվող մեթոդները շատ սխալ են: Օրինակ՝ ի՞նչ է նշանակում, որ Սաշիկ Սարգսյանը կամ այլ մարդիկ 18 մլն դոլար տալիս են պետբյուջե կամ ինչ-որ հիմնադրամների, և ինչ է, մի գիշերվա մեջ դարձան բարերարնե՞ր. այսինքն՝ երբ որ կիրառվում է այս մեխանիզմը՝ առանց իրավական արարողակարգի այդ գումարները մուծվում են պետական բյուջե կամ այլ հիմնադրամներ, դա շատ վտանգավոր մեխանիզմ է:

Ավելին՝ տեսանյութում