Լևոն Զուրաբյան. Միայն Նիկոլի նման պրիմիտիվ մարդը կարող է այդպես ներկայացնել Տեր-Պետրոսյանի ասածը

Միայն Նիկոլի նման պրիմիտիվ մարդու մոտ կարող է անցնել այդպես ներկայացնել Տեր-Պետրոսյանի ասածը. Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Տեր-Պետրոսյանն ասի՝ հողերը տուր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 2018-ին ինքը հանդիպել է Լեւեն Տեր-Պետրոսյանի հետ եւ վերջինս ասել է՝ հողերը տուր, որից հետո ՀԱԿ-ը հերքել է դա:
«Մակարդակների տարբերություն կա: Այն, որ Տեր-Պետրոսյանը չի ասել՝ հողերը տուր, դա ճիշտ է, բայց դա չի նշանակում, որ Տեր-Պետրոսյանը չի ասել, թե ինչ լուծումներ է պետք գտնել: Բայց դա ասել է քաղաքականության, դիվանագիտության լեզվով: Ինքը հատուկ է պրիմիտիվացնում, հատուկ այդպես բռի ձեւով է ներկայացնում:
Իսկ ի՞նչ է նշանակում հողերը տալ, մարդ կարող է մտածել՝ Ղարաբաղը տուր, եթե պետք է՝ Մեղրին էլ տուր: Իսկ միգուցե խոսքն այն մասին է, որ Ղարաբաղից դուրս 5 շրջան կարելի էր տալ եւ ձեռք բերել խաղաղություն Ղարաբաղի, Լաչինի ու Քելբաջարի վերահսկողությա՞մբ: Հիմա դա մեզ համար վատ կլինե՞ր
Նիկոլ Փաշինյանը չի հասկանում մեզ համար կենսական նշանակություն ունեցող միջազգային դիվանագիտական փաստաթղթերի տեքստերը, ինչը լրացուցիչ նշանակալից սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի եւ Արցախի ազգային անվտանգության համար։ Մանրամասներն ու ապացույցները հարցազրույցում».: