«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. Նիկոլի թիմը պետք է դառնան «Մարտի 1»-ի դատի տերը. «Առավոտ» (տեսանյութ)

Լևոն Զուրաբյան. Նիկոլի թիմը պետք է դառնան «Մարտի 1»-ի դատի տերը. «Առավոտ» (տեսանյութ)

«Առավոտի» կայքի «Առաջին դեմքից» հաղորդաշարի  հյուրն է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Լևոն Զուրաբյանը հիշեցրեց, որ ՀԱԿ-ը ողջունել է նոր իշխանությունների ջանքերը մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ, իրավական առումով ամեն ինչ կարծես բնականոն ընթացք ունի.

«Բայց ես ուզում եմ, որ Նիկոլի թիմը հասկանա շատ կարևոր մի բան, որը կարծեմ՝ իրենք հիմա դեռ չեն հասկանում: Իրենք պետք է դառնան այս դատի տերը: Առաջին անգամ է, որ մենք պետք է մարտի 1-ը դիմավորենք պայմաններում, որ այն ռեժիմը չի իշխում, որն այդ հանցագործությունը կատարել է եւ հետո տարիներ շարունակ՝ կոծկել: Այդ բոլոր տարիների ընթացքում Հայ ազգային կոնգրեսը փորձել է այդ դատը վառ պահել՝ երթեր ենք արել, ՄԻԵԴ դիմել, ԵԽԽՎ-ում ենք խոսել սրա մասին եւ այլն… Հիմա կա ժողովրդավարական իշխանություն, որը կարող է այս հարցին տեր կանգնել պետականորեն: Օրինակ՝ մենք միշտ հրապարակային միջոցառումներ ենք կազմակերպել՝ Կոնգրեսը համարել է իր բարոյական պարտականությունը: Այս անգամ ո՞վ պետք է անի: Համարում եմ, որ դա այլևս պետք է արվի պետականորեն: Եթե չեն անի՝ այդ դեպքում, էլի մենք մեր խաչը կտանենք: Բայց չանելը ելք չէ, ու սա նաեւ քաղաքական մեծ նշանակություն ունի այս իշխանության ապագայի համար»:

Որպես առաջին քայլ՝ Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահը կարևորեց, որ մինչև մարտի 1-ը սա դառնա խորհրդարանում լուրջ քննարկման առարկա.

«Որ ժողովուրդը հասկանա՝ կա այս դատն առաջ տանող իշխանություն»: 

Լևոն Զուրաբյանը նշեց, որ վերջերս հարցաքննվել է Մարտի 1-ի գործով.

«Ես հասկացա այդ հարցաքննության ընթացքում, որ քննությունը լավ խորացած է այլևս: Հիմա ես չեմ կարող հրապարակել՝ նախաքննական գաղտնիքի խախտում կլինի: Բայց հավաստիացնում եմ՝ ես զգացի, որ շատ դրվագներով կան նոր տեղեկություններ: Քննությունը եթե ընթանա այս նույն տեմպերով, ինչ ես տեսա այդ հարցաքննության ժամանակ, վստահ եմ, որ շատ շուտով բոլոր հարցերի պատասխանները հայտնի կլինեն բոլորին»: 

Զրույցը վարում է Աննա Իսրայելյանը

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում

 

-->