«  Հոկտեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Զուրաբյան. Ով հրճվում է արցախցիների ձերբակալություններով, զուրկ է ազգային արժանապատվությունից

Զուրաբյան. Ով հրճվում է արցախցիների ձերբակալություններով, զուրկ է ազգային արժանապատվությունից

Ով հրճվում է Ռուբեն Վարդանյանի, Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Լեւոն Մնացականյանի եւ Դավիթ Մանուկյանի ձերբակալություններով, ազգային տարրական արժանապատվությունից զուրկ մարդիկ են: Ձերբակալվածների մասին ինչ կարծիք կամ նրանց հետ ինչ տարաձայնություն էլ ունենան, այդ  արգահատելի չարախնդությամբ դրանք համերաշխ են դառնում Ալիեւի կառուցած եւ համակարգային հայատյացության վրա հիմնված ադրբեջանական պետության հետ:

Ալիեւի նման մանրոգի պահվածքի միակ նպատակն է կոտրել հայերի ոգին անգամ այն բանից հետո, երբ Արցախի հայերը Ադրբեջանի համար էլ որեւէ խնդիր չեն ստեղծում: Միայն այդ քայլն առանձին վերցրած ցույց է տալիս, որ Ալիեւը հայերի հետ խաղաղության մասին անգամ չի էլ մտածում:

Բայց Ալիեւի պահվածքը գոնե բացատրություն ունի: Իսկ էս հրճվողներինը ինչո՞վ կարելի է բացատրել, եթե ոչ Ադրբեջանի կողմից հավաքագրված լինելու հանգամանքով:

Լևոն Զուրաբյան