«  Հոկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. Սյունիքի համար գնում է մեծ ու վտանգավոր խաղ, որին Հայաստանը չի մասնակցում

Լևոն Զուրաբյան. Սյունիքի համար գնում է մեծ ու վտանգավոր խաղ, որին Հայաստանը չի մասնակցում

Հայաստանը, Սյունիքը  վերածվել են տորթի, որն ուզում են իրանցով անել սեղանի շուրջ նստած աշխարաքաղաքական մեծ խաղի մասնակիցները:Հայաստանի այսօրվա աղետաբեր իշխանությունները մեծ հաշվով զբաղված են նրա'նց օրակարգի քննարկմամբ և լուծմամբ, ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ) փոխնախագահ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Խորհրդարանում այն ուժերն են ներկայացված, ովքեր ձախողել են Լեռնային Ղարաբաղի հարցը, և որոնց վարած քաղաքականության պատճառով մենք ունենք այս պարտությունը: Եվ հիմա այդ ուժերը, փոխանակ կենտրոնանան ապագայի վրա, զբաղված են փոխադարձ մեղադրանքներով, թե ով է իրականում մեղավոր հողատվության, կապիտուլյացիայի կամ նվաստացուցիչ պատերազմի համար:

Այս իշխանությունը ապիկար է:Խնդիրը կապված է իրենց մտածողության հետ, չունեն համակարգային մտածողություն՝ կառուցված ստրատեգիական հաշվարկների վրա: Իրենց որոշումների ընդունման գործընթացի վրա այսօր ի՞նչն է ազդում. ազդում է Ֆեյսբուքը, լայքերի և դիսլայքերի քանակը, ազդում են ճնշումները: 

Մեզ պետք է ունակ իշխանություն, որը տիրապետում է պաշտպանության խնդիրներին, տնտեսությանը, դիվանագիտությանը եւ կարող է զարգացնել ու առաջ տանել Հայաստանի սեփական ռազմավարական օրակարգը: Քանի դեռ այդ խնդիրը լուծված չէ, մենք մնալու ենք խժռվող տորթի կարգավիճակում», - նշեց Լեւոն Զուրաբյանը:

Ամբողջական՝ սկզբնաղբյուրի տեսանյութում.